Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի |tert.am|

tert.am: Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Կախա Կուչավան, հայտնում է Regnum լրատվականը՝ հղում տալով Վրաստանի Հանրային հեռարձակողին։

Ընտրությունը տեղի է ունեցել այսօր. Կուչավան 86 կողմ և 6 դեմ ձայներով ընտրվել է խորհրդարանի խոսնակ։

«Մենք միասին պետք է ամրապնդենք միջազգային գործընկերների վստահությունն այն հարցում, որ Վրաստանը միշտ հավատարիմ կմնա ընտրված հայեցակարգին և միշտ կլինի Արևմուտքի կայուն հենքը տարածաշրջանում», – պատգամավորներին ասել է նորընտիր խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն