ԵՊԲՀ-ին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայրենիքի պաշտպանի կենտրոնին

Կառավարության որոշմամբ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

 
Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվում է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածում նախորդ շաբաթ արդեն բացվել է պրոթեզավորման լաբորատորիան:

 
Կենտրոնը հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն կտա պատերազմում վիրավորված Հայրենիքի պաշտպաններին ապահովել որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter