Ազգային ժողովի արտահերթ նիստ․ ուղիղ

Երեկ Ազգային ժողովի խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ նշելով․

«Հիմք ընդունելով 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին նախաձեռնողների սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու եւ օրենքի նախագծերի փաթեթը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն