Պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, սակայն իշխանության և ընդդիմության միջև միասնական կարծիք չի ձևավորվել պատերազմը կանգնեցնելու հարցում․ Արցախի նախագահ |tert.am|

tert.am: Մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել և ունենալով առավելություն բանակցային գործընթացում, ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ։ Այս մասին Արցախի քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Վերջինս ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքը։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, սակայն երկրի քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել․

«Չի ձևավորվել քաղաքական միասնական կարծիք իշխանության և ընդդիմության միջև և, կարծես թե պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն»։

Անդրադարձ կատարելով անցյալին՝ Հարությունյանը ընդգծեց․ «Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ 1992 թ. հունիսի 13-ից, երբ հայաթափվել է Շահումյանը, հետո՝ Մարտակերտը, Հարդութի, Մարտունու որոշ գյուղեր, մենք տեր չենք կանգնել նրանց և ավելի քան 50 000 հայ բնակչություն թողել է Արցախը՝ ունենալով հնարավորություն տեղավորվելու։ Դա է պատճառներից մեկը, որ Արցախում բնակչությունը պետք է լիներ ոչ թե 145․000, այլ ավելի քան 200․000»։

Հարությունյանը նշեց, որ Արցախի Հնարապետությունը սերտ համագործակցություն է նախատեսում ՌԴ-ի հետ․

«Հայաստան աշխարհի ապագան տեսնում եմ նոր, ավելի խորը ռազմաքաղաքական հարաբերությունների շրջանակներում և ՌԴ-ի հետ միասին կկարողանանք դիմակայել ստեղծված իրավիճակին, քանի որ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածաշրջանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով