Նոր Ղազանչիի համայնքապետը հաստատել է գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրկին առաջանալու լուրը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել: Այս մասին տեղեկացրեց Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:

«Ադրբեջանցիները կրկին առաջ են եկել մինչև այն դիրքեր, որտեղից ապրիլի 27-ին հեռացել էին: Մեր կառավարության ու խաղաղապահների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում»,-ասաց համայնքապետը:

Նոր Ղազանչիի ուղղությամբ ադրբեջանցիների՝ կրկին առաջանալու տեղեկությունը հաստատեց նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չմեկնաբանեց այդ տեղեկությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն