ՌԴ և արևմտյան երկրների միջև շարունակվում է դիվանագետների արտաքսումը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը, փոխադարձության սկզբունքի հիման վրա, երկրից արտաքսում է Մոսկվայում Լիտվայի դեսպանության երկու աշխատողի, մեկական աշխատողի էլ Էստոնիայի և Լատվիայի դեսպանատներից: Նրանց յոթ օր ժամանակ է տրվել պատրաստվելու համար, գրում է Interfax-ը:

«Դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին ներկայացվել է վճռական բողոք՝ կապված Մերձբալթյան երկրներում Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցներին վտարելու սադրիչ, անհիմն գործողությունների հետ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նույն օրը Սլովակիայի դեսպան Լյուբոմիր Ռեգակին կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն և հայտնել երկրի դեսպանության երեք աշխատակցի վտարման մասին՝ նրանց ճանաչելով անցանկալի անձ Ռուսաստանում:

Բալթյան երկրները՝  ի նշան Չեխիայի հետ համերաշխության, ապրիլի 23-ին հայտարարեցին ռուս դիվանագետների արտաքսման մասին: Սլովակիան ապրիլի 22-ին վտարեց Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի:

Դրանից առաջ Չեխիայի արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի ու ԵՄ գործընկերներին կոչ էր արել վտարել ռուս դիվանագետներին՝ ի նշան Պրահայի հետ համերաշխության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն