2021-04-28-0647fb0a-c17b-48be-80ba-69d9415e464a.jpg

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ անդրադարձ է եղել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Բլինքենը կարևորել է նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգումը։ Բացի այդ՝ պետքարտուղարը կարևորել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն