Կուբայի իշխանությունները մտադիր են ընդլայնել ավիահաղորդակցությունը ԵԱՏՄ-ի երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Կուբան շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ ավիահաղորդակցության ընդլայնման շուրջը բանակցություններ վարելու հարցում: Այդ մասին հայտարարել Է Կուբայի վարչապետ Մանուել Մարերոն իր տեսաուղերձում ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Կազանում տեղի ունեցող նիստի մասնակիցներին:

«Ներկայումս մենք ձգտում ենք ստեղծելու բոլոր պայմանները միջազգային մակարդակով անվտանգ զբոսաշրջության առեւտրայնացման համար: Մենք պատրստ ենք բանակցություններ վարելու ձեր երկրների հետ օդային հաղորդակցության մեծացման շուրջը, այդ թվում մեկնելու եւ ժամանելու վայրերի աշխարհագրության ընդլայնման, ավիափոխադրողների քանակի եւ թռիչքների հաճախության մեծացման հաշվին՝ այն վստահությամբ, որ Կուբան անվտանգ եւ գրավիչ ուղղություն եւ միջանցք Է ձեր երկրների համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով