Նոր Ղազանչիի հատվածում առաջացած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր |armenpress.am|

armenpress.am: Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջացած հակառակորդը հետ է քաշվել ելման դիրքեր: Այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, որը գործընկերոջ հետ այցելել է Նոր Ղազանչի:

«Աշոտ Դանիելյանի հետ այցելեցինք Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ, որտեղ վերջերս հակառակորդի կողմից առաջխաղացում էր նկատվել։ Հանդիպեցինք համայնքների ղեկավարների և գյուղերի բնակիչների հետ։ Բնակչության մեջ որևէ խուճապ չկա, իրավիճակը կայուն է, իսկ հակառակորդը արդեն հետ է քաշվել իր ելման դիրքեր։

Առաջնահերթությունը տալով անվտանգությանը, քայլեր ենք ձեռնարկելու այն ավելի բարձրացնելու համար։ Տեղում նաև արձանագրեցինք գյուղերում առկա տարբեր բնույթի սոցիալական խնդիրներ և համապատասխան լիազոր մարմինների հետ աշխատելու ենք կարճ ժամկետներում առաջացած խնդիրների համար լուծումներ գտնել»,-նշեց պատգամավորը:

Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը հաստատեց, որ ադրբեջանցիները հետ են գնացել ելման դիրքեր: «Ադրբեջանցիները 2 օր առաջ կրկին հետ են գնացել: Այդ տարածքում 101 հեկտար աշնանացան է արված: Այնտեղ են եղել նրանք»,- ասաց Նոր Ղազանչիի համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի առօրյան բնականոն է շարունակվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն