Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար |factor.am|

factor.am: Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և հետ է մղել ցուցարարներին այն բանից հետո, երբ նրանք կրկին սկսել են շշեր, դյուրավառ նյութեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Դեպքի վայրից այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Ֆրանսիայի ժամանակով 14.00-ից հետո Փարիզում սկսվել է ավանդական մայիսմեկյան ցույցը, երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից: Երթին մասնակցում են արհմիությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալիստական ​​և կոմունիստական ​​կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «դեղին ժիլետներ» շարժման կողմնակիցներ, որոնք վանկարկում են «Մենք դեռ այստեղ ենք»:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Փարիզում կա 34 ձերբակալված, Լինում տուժել է 27 ոստիկան և ժանդարմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով