2021-05-02-8a3bae29-0e3c-4022-b91d-68216f6995f2.jpg

Հին տեսանյութ է, տարածքն էլի մեր վերահսկողության տակ է․ ՊՆ-ն՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ սոցցանցերում տարածված տեսանյութի մասին |tert.am|

tert.am: Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված՝ հայ սպաների և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանը։

«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,-հայտնեցին Tert.am-ին։

Հարցին՝ ինչպես է հարթվել, պատասխանեցին՝ խոսել են, ամեն ինչ ճշտել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն