Ադրբեջանը ստացել է Sputnik V ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Ադրբեջանը ստացել է կորոնավիրւսի դեմ ռուսական արտադրության Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 40 հազար դեղաչափ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

«Ռուսական պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը կժամանի մայիս ամսվա ընթացքում»,- ասել է դեսպանը:

Ռուսաստանի և Ադրբեջանի ստորագրած պայմանագրի համաձայն, Ադրբեջանն ընդհանուր հաշվով կստանա Sputnik V տեսակի վակցինայի 300 հազար դեղաչափ:

Վակցինայի մատակարարման հարցը ապրիլին քննարկել են Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ադրբեջանի Միլջի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն