Ադրբեջանից հայտնել են Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման շուրջ աշխատանքների ակտիվացման մտադրության մասին |tert.am|

tert.am: Բաքուն հույս ունի ամռան ամիսներին մեծացնել ակտիվությունը Մոսկվայի հետ տարվող աշխատանքում ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման հարցով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է: Անցյալ տարի համավարակի պատճառով որոշ միջոցառումներ հետաձգվել են: Հուսով ենք, որ այս տարի, ամռան ամիսներին կմեծացնենք ակտիվությունն այդ ուղղությամբ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հաստատվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված պայամանգրով, որն ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 18-ին: Երկրների միջև ցամաքային միջպետական սահմանի երկարությունը կազմում է 284 կմ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն