tert.am: Մենք հավաքվել ենք, որ ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, մինչ այդ քննարկումներ են եղել ՀՀ նախագահի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, մենք ունենք պատրաստ լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածթյունը խախտելու փորձեր չեն լինի։