1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ. Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քիչ առաջ 1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ ձայներով վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին:

Քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ Ազգային ժողովը արձակելու եւ արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:

Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Սակայն քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ խորհրդարանը 2 անգամ չպետք է ընտրի վարչապետ, որպեսզի խորհրդարանը լուծարվի եւ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով