2021-05-04-31f8a07d-9146-4108-a265-64db6004fe4e.jpg

ԿԲ կանխատեսումների համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում. Գալստյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի կողմից արված վերջին կանխատեսման համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մի բան ակնհայտ է մեզ համար, որ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում»,- ասաց Գալստյանը:

Մարտ ամսին ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ վերանայել և նվազեցրել են 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն կանխատեսելով 1.4 տոկոս տնտեսական աճ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն