Չենք կարող ձեռքներս ծալած նստել. Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ ռազմագերիների սպանության համար |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ է, անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների կտտանքներին և նրանցից 19-ի սպանությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտման փաստերը:

«Մինչ մենք աշխատում ենք մնացած ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները, և դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:

Սիրտս ցավում է 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ նրանց կողքից՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կոնգրեսականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն