ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի արտգործնախարարը Լոնդոնում քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման շրջանակում առանձնազրույց են ունեցել և քննարկել Ռուսաստանի-Ուկրաինա հարաբերություններում առկա ընթացիկ վիճակը, ասված է Պետքարտուղարության հաղորդագրությունում:

«Պետքարտուղարն ու նախարարը վերահաստատել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անառարկելի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և պայմանավորվածություն ձեռք բերել ուշադիր հետևել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործադրած ագրեսիային»,- ասված է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև