2021-05-06-8fc8f649-fa89-4340-8057-f56ea3a8d7d0.jpg

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր:

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք այսօր ստորագրել ենք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Դրա իրականացմամբ նպատակ է դրված ներդնել էական ջանք այս նուրբ և էլ ավելի արդիական դարձող թեմայով հետագա համագործակցության զարգացման մեջ: Այն կօգնի ուժեղացնել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածքը»,- նշեց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ այս արդիական հարցն առաջ է տարվելու նաև բազմակողմ հարթակներում` ներառյալ ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն