2021-05-06-c4250030-d7a3-4aa4-825f-8c9f3e16bde6.webp

Անկարան մերժել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Լատվիայի խորհրդարանի որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: «1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու Լատվիայի խորհրդարանի որոշումը քաղաքական շարժառիթներով պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ է։ Այդ նախաձեռնությունն անօրինական է, առանց իրավական հիմքի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Անկարան Լատվիայի խորհրդարանին կոչ է արել հետ կանգնել «սխալ քայլից, չծառայել որոշ շրջանակների շահերին, որոնք փորձում են պատմությունից թշնամություն սերմանել»։

«Խորհրդարանները պատմություն գրելու և մեղադրանքներ ներկայացնելու հարթակներ չեն»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` նշված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն