2021-05-07-2ddf02f6-c69a-4e05-9c2b-f76240f860ab.jpg

Արտակարգ դրությունը Տոկիոյում և Ճապոնիայի երեք այլ շրջաններում կարող է երկարաձգվել մինչև մայիսի վերջ |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայի կառավարությունն այսօր կքննարկի մայրաքաղաք Տոկիոյում և երեք այլ շրջաններում COVID-19-ի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի վերջ երկարաձգելու հարցը՝ փորձելով զսպել կորոնավիրուսի դեպքերի աճը երկրում ամառային Օլիմպիական խաղերի անցկացումից մի քանի ամիս առաջ:

Էկոնոմիկայի նախարար Յասուտոշի Նիշիմուրան երեկ հայտարարել է, որ Տոկիոյում և Օսակայում նոր դեպքերի թիվը դեռ բարձր է: «Մասնավորապես Օսական բավականին վտանգավոր իրավիճակում է գտնվում», – ասել է Նիշիմուրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն