Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: Նախարարության «Թվիթեր»-ի էջում կատարված գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը:

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղությամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով