1lurer.am: ԱԺ-ի մոտ 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝ պատգամավորները պատվաստվելու են բոլոր՝ երեք տեսակի պատվաստանյութով՝ «Սպուտնիկ V»-ով, «Աստրազենեկայով» և «ԿորոնաՎակով»:
Լրագրողների ներկայությամբ առաջինը պատվաստվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
Պատվաստվողների թվում են եղել նաև ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հովհաննես Իգիթյանը, այլք: