ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների նախագիծը: Կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 4-ը: Վարման կարգի վերաբերյալ իր ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախագիծը հանձնաժողովում արժանացել է բացասական եզրակացության:

Սակայն ըստ Թունյանի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ընդունվի այն առաջին ընթերցմամբ, իսկ մինչև երկրորդ ընթերցում ժամանակահատված փոփոխություններ կանեն: Մասնավորապես, նախագծում կսահմանվի ցեմենտի համար 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի ներմուծման համար՝ 2 հազար դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև