ՀՀ ԱԺ հայտարարությունը 1991թ. մայիսի 6-ի «Կոլցո» օպերացիայի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման:

Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է կատարվածը  և իր երախտիքը հայտնում զոհված ոստիկանների հարազատներին ու ողջ մնացած և հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակած հայորդիներին՝ ցանկանալով նրանց առողջություն և տոկունություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև