Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2020թ. մեկնարկած Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի (Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Տիգրան Մեծ պողոտա) հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է:

«Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով անմխիթար վիճակում գտնվող այգին բերվել է նոր տեսքի:

Բարեկարգվել են ճեմուղիներն ու ծառուղիները, ամրացվել է Գետառի հենապատը, ստեղծվել է հեծանվային ուղի, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հանգստի գոտին ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շուտով կտեղադրվեն լուսատուները և այն կսկսի գործել: Զբոսայգին կկահավորվի նաև նոր նստարաններով ու աղբամաններով:
Հարկ է նշել, որ հիմնովին վերակառուցվում է նաև ոռոգման համակարգը: 2 հա այգու տարածքը շուտով լիարժեք կոռոգվի»,-տեղեկացնում են քաղաքապետարանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն