ԵՄ-ն ցանկանում է հեշտացնել ճանապարհորդությունների ընթացակարգը պատվաստման մասին վկայագրերի միջոցով |tert.am|

tert.am: ԵՄ անդամ երկրների առաջնորդները մտադիր են ամռանն «աստիճանաբար հեշտացնել» անդրսահմանային ուղևորությունները կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայագրի ներմուծման շնորհիվ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը պորտուգալական Պորտու քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Շառլ Միշելն ավելի վաղ արտահերթ գագաթնաժողով էր հրավիրել մայիսի 25-ին, որը նվիրված կլինի կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին և Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն