ԱԺ հատուկ նիստ՝ 12:00-ին. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է |1lurer.am|

1lurer.am: Խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության, խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշվել է հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն:

Ըստ այդմ անհրաժեշտ է, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի: Ընթացակարգերն ապահովելու նպատակով՝ Փաշինյանն ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց: Մայիսի 3-ին Ազգային ժողովը, պայմանավորվածության համաձայն, վարչապետ չընտրեց:

Սահմանադրությամբ նախատեսված կարգով այսօր ևս հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Եթե, ի կատարումն քաղաքական պայմանավորվածության, վարչապետ չընտրվի, խորհրդարանն իրավունքի ուժով կհամարվի արձակված, որից հետո ՀՀ նախագահը կնշանակի արտահերթ ընտրություն:

Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկում է ժամը 12:00-ին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով