2018-21թթ․ ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում հատուկ նիստի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ կասկածի տակ է դրվում խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Այս կոնտեքստում նա որոշակի տվյալներ ներկայացրեց․

«2018-21թթ․ ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-18թթ․՝ տասը տարվա ընթացքում, ընդ որում՝ այդ տարիների ընթացքում Ցեղասպանության 100-րդ տարելիցը նույնպես կա, 20 այդպիսի բանաձեւ է ընդունվել․ այսինքն՝ 3 տարվա ընթացքում արվել է 10 տարվա ժամանակաշրջանում արվածի 40-50%-ի չափով աշխատանք։ Տեղի է ունեցել, թերեւս, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր եւ շրջադարձային իրադարձություններից մեկը․ ԱՄՆ Վերին եւ Ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, Ցեղասպանությունն ընդունվել է ԱՄՆ նախագահի կողմից»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ այս բանաձեւն ընդունվի, դա միանշանակ տեղի կունենար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն