ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված ծախսերի հաշվետվություն: Փաստաթուղթն ընդգրկում է 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը:
Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։