Ադրբեջանը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջևանում, Ադրբեջանը ռազմական օդանավակայան է բացել: Ռազմական ենթակառուցվածքների նման վերազինումն Ադրբեջանի հարցերով փորձագետի խոսքով՝ ցույց է տալիս, որ այդ երկիրը չի թաքցնում իր ագրեսիվ հռետորաբանությունը թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական ուղղություններով:

Տարոն Հովհաննիսյանը Բաքվին զսպելու միակ ճանապարհը համարում է գերժամանակակից սպառազինությամբ բանակը զինելը և դաշնակիցների հետ ռազմական գործակցության խորացումը:

Տարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի հարցերով փորձագետ – Մեր գործողությունները պետք է լինեն համարժեք: Մենք ավելին շատ ու արագ տեմպերով պետք է վերազինվենք: Ադրբեջանը պարզ ցույց է տալիս, որ չի դադարելու զինվել, արդիականացնել բանակը:

Եթե նախկինում Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը զենքի վաճառքի կամ զորքին մարզելու մակարդակում էր, ապա հիմա Թուրքիան ուղիղ ներկայություն ունի Ադրբեջանում: Մյուս կողմից մեզ համար կարևոր է ռազմական համագործակցության խորացումը դաշնակիցների հետ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն