armtimes.com: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարան միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու համար։
Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Գևորգյանը ամբուլատոր բուժում է ստանում։
Գևորգյանի պաշտպանը հավելեց, որ գրավոր միջնորությունը ներկայացրել է դատարանին, որտեղ նշված է նաև Արմեն Գևորգյանի առողջության մասին մանրամասներ, որը պարունակում է բժշկական գաղտնիք։
Գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ նիստին հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել 2021 թվականի հունսի 20 խորհրադարանական արտահերթ ընտրություններին․
«Դրա վերաբերյալ, հարգելի դատարան, կարող եմ ներկայացնել «Հայաստան» քաղաքական դաշտի ձևավորման համապատասխան փաստաթուղթը։ Կարծում եմ՝ ընտրություններին մասնակող անձինք բոլորը պետք է ունեն հաավասար հնարովորություններ։ Այս գործում փաստացի չկան տուժողներ։ Խնդրում եմ հետագա դատական նիստերը նշանակել ընտրություններից հետո։ Կամ կարող եք նշանակեք հունիսի 19-ին, լռության օրը»,-ասաց պաշտպանը։