Կազանի քաղաքապետը դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը «երեխաների դեմ ուղղված ահաբեկչական գործողություն» է անվանել |tert.am|

tert.am: ՌԴ Կազան քաղաքի վարչակազմի ղեկավար Իլսուր Մեթշինը թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգությունն անվանել է «երեխաների դեմ ուղղված ահաբեկչություն», փոխանցում է ria.ru-ն։

«Սա սարսափելի ողբերգություն է։ Երեխաների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունն ամենաստոր բանն է, որ կարելի է պատկերացնել։ Մեր սրտերն այսօր լի են վշտով և կարեկցանքով։ Խորին ցավակցություն եմ հայտնում Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – Instagram-ում գրել է Մեթշինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն