ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է հանրապետական գիտաժողով։ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այն տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 28-30-ը:
Գիտաժողովին զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղմամբ և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ:
Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են․
Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են․
Հնագիտություն,
Ազգագրություն,
Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն,
Մշակութաբանություն,
Թանգարանագիտություն:
Ժամանակացույց՝
հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ,
օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ,
սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում,
սեպտեմբերի 20՝ վերջնական ծրագրի հրապարակում։
Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ՝ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում։