Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը |armenpress.am|

armenpress.am: Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում՝ տեղեկացնելով, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին:

«Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակներում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշման պահպանումը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն