Համոզված ենք, որ ՀՀ-ում ընտրությունները կանցկացվեն բաց ու թափանցիկ. Վրաստանի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը համոզված է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ: Այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում:

«Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը՝ ժողովրդավարության սկզբունքներին»,-ասաց Ղարիբաշվիլին:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպումները շարունակել, բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանել և նպաստել ոլորտային գերատեսչությունների համագործակցությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով