2021-05-12-f35789ad-726a-41ad-bae9-be12e7a8585d.jpg

Երկրորդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացնում

Զորքերի մարտունակությունն ամրապնդելու նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, անցկացվել կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։ Ստուգվել են հրամանատարական կազմի՝ կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն