Սիսիանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ է դիտարկվում ջրային գործոնը. ՀՀ ԱՆ

Հաշվի առնելով բնակչության շրջանում առաջացած մտահոգությունները` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ դիտարկվում է ջրային գործոնը:

«Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է բնակավայրի ջրամատակարարման համակարգի՝ մասնավորապես ջրագծի վթար, համակարգում ճնշման տատանումներ, ինչպես նաև տեղացող հորդառատ անձրևը:
Իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում վթարը վերացվել է, իսկ ջրի ախտահանումն իրականացվում է բնականոն ընթացքով՝ պահանջներին համապատասխան»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև