Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքից հետո ձերբակալված փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Ազիզյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին հայտնեց Ազիզյանի փաստաբան Գոռ Սաղոյանից: Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Վահագն Մելիքյանը Արմեն Ազիզյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել: Իսկ կալանավորելու միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն