Բանակցություններն ամբողջական արդյունք չեն տվել, մեր նպատակն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ. Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի կողմից շարժեր եղել են, բայց մեր բանակը այդ ամենը վերահսկողության տակ է վերցնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բանակցությունները դեռևս ամբողջական արդյունք չեն տվել և այս պահին մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ, և մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը: Սա պետք չէ դիտել, որպես լոկալ մի գործողություն, սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի հանդեպ և Ադրբեջանը սա միայնակ չի կատարում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա նաև նշեց՝ դիմել են նաև Ռուսաստանի Դաշնությանը և հույս ունեն՝ իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով, իսկ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր դիրքորոշումը իրավիճակի հետ կապված:

«Բացի ՀԱՊԿ-ին դիմելուց, մենք նաև դիմել ենք ՌԴ-ին, որպեսզի կարողանանք գործարկել միջպետական պայմանագրերը և մենք առաջնային կերպով ուզում ենք, որ այս խնդիրը լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, եթե ոչ այդ ճանապարհով, ապա այլ գործիքներ կիրառել, որպեսզի խնդիրը կարգավորվի»,- նշեց անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև