ԱՄՆ Պետդեպը սադրիչ է անվանել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները՝ պահանջելով դուրս բերել իր զորքերը

ԱՄՆ իշխանությունները սադրիչ են համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և կոչ են անում դադարեցնել դրանք: Այս մասին ուրբաթ օրը կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ուժերի տեղաշարժն այս տարածքներում անպատասխանատու է, ինչպես նաև անհարկի սադրիչ: Հուսով ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները», -ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն