news.am: Արթուր Այվազյանը` «Մանախը», երեկ Սյունիքի մարզում կազմակերպած բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք եւ ձերբակալվել: Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Երեկ ակցիայից հետո 9 հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով, մեկ անձ ձերբակալվել է»,- հայտնեցին ոստիկանությունից: