ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները շարունակում են կողմերի սահմանազատման գծում իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման, վերահսկողության, Լաչինի միջանցքով պարենի և տարբեր բեռների փոխադրման խնդիրները:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաև ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն