Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ հետ քաշվել և վերջ դնել թշնամական գործողություններին․ ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյու |1lurer.am|

1lurer.am:

Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյուն Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Սյունիքի մարզում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը գրել է.

«Խիստ մտահոգված եմ Հայաստանի տարածքի Սև լճի շրջանում ադրբեջանական զորքի ոտնձգությունների մասին տեղեկությամբ: Եթե տեղեկությունները հաստատվեն, ապա Ադրբեջանի գործողությունները և՛ Հայաստանի ինքնիշխանության և՛ միջազգային իրավունքի խախտում են: Կոչ եմ անում Ադրբեջանին՝ անհապաղ հետ քաշվել և վերջ դնել թշնամական գործողություններին, որոնք խաթարում են խաղաղ երկխոսության և բանակցության նպատակները»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն