2021-05-15-bf22dee6-8028-4586-9a45-232528185f53.jpg

Զարուհի Փոստանջյանի գործն ուղարկվել է դատարան |hetq.am|

hetq.am: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը մայիսի 12-ին մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքին հարակից տարածքում գտնվող պուրակում տեղադրված «Սողոմոն Թեհլերյանի» արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետապատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր:

Շարունակությունը կարդացեք hetq.am-ում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն