Ադրբեջանցիները Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են վրաններ տեղադրել. Վարդենիսի համայնքապետ |news.am|

news.am: Ոչ թե Վարդենիս քաղաքի մոտ, այլ Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել։ Այս մասին ասաց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը` նշելով, որ ինքը շատ հեռվից տեսել է հեռադիտակով:

Համայնքապետը հայտնեց, որ մի մասում էլ նահանջել են ադրբեջանցիները:

«Հետխաղացում է եղել Վարդենիսից դեպի Ակունքի սար կոչվող հատվածում, հենց նոր այնտեղից եմ եկել: Վերին Շորժայի մոտ մենք շատ լավ դիրքերում ենք, բացահայտ խախտում կա ադրբեջանցիների կողմից, բայց վերջին 2 օրերի ընթացքում որեւիցե առաջխաղացում չեն ունեցել»,- ասաց նա:

Նա նշեց, որ ադրբեջանցիները այլ վայրերում վրաններ չեն տեղադրել, որեւէ տեխնիկա չեն բերել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով