2021-05-16-a75aaf2b-e8d0-4a92-a701-0df7a179952d.jpg

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահին առաջարկել է անցկացնել կոմիտեի արտահերթ նիստ

Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել  Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից:

«Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: 

Նամակի պատճենն ուղարկվել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին»,- նշված է ԱԽ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն