Բլինկենը և Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել են ԼՂ-ում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

«Պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ համագործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ «երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իսրայելում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայում շարունակվող բռնությունների կապակցությամբ իրենց ընդհանուր մտահոգությունը, ինչպես նաև հրադադարի հասնելու համար իրենց փոխգործակցությունը տարածաշրջանի գործընկերների հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն