Վաղարշակ Հարությունյանը ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։       

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով