Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում և ՌԴ խաղաղապահ զորակազմի հանձնարարությունների իրականացման շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter